Պենտագոնը հերքել է Եվրոպայում ուժերի վերադասավորման մասին լուրերը
Ամերիկացի զինվորականները Եվրոպայում և Միջերկրական ծովում մնում են իրենց դիրքերում, ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին, գրում է Взгляд-ը:
«Որոշ ԶԼՄ-ներ սպեկուլյացիայով են զբաղվում տարածաշրջան հնարավոր նավեր ուղարկելու առիթով: Եվրոպայում և Միջերկրական ծովում մեր զորքերի դասավորման հարցում փոփոխություններ չեն եղել: Մեր ռազմածովային ուժերը շարունակում են առօրյա, նախկինում պլանավորած գործողությունները և վարժանքները դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է Կիրբին:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Պենտագոնը դադարեցնում է ռուս զինվորականների հետ համագործակցությունն Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին:










