Պուտինը զորավարժությունների մասնակիցներին հրամայել է վերադառնալ զորամասեր

10:34 • 04.03.14

ՌԴ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հրամայել է զորավարժությունների մասնակիցներին վերադառնալ մշտական տեղակայման վայրեր. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին լրագրողներին հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Պեսկովի խոսքով՝ երեկ Պուտինին ներկայացվել է զորավարժությունների հաջող ընթացքի մասին զեկույցը, և Պուտինը զորավարժություններին մասնակցող զորքերին և միավորումներին հրամայել է վերադառնալ մշտական տեղակայման վայրեր։

 

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը 2014թ.-ի փետրվարի 26-ից իրականացնում է Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների և օդուժի մարտական պատրաստվածության մակարդակի անսպասելի ստուգում։

Ստուգմանը մասնակցել են տարբեր զորքերի շուրջ 150.000 ներկայացուցիչներ։ Օգտագործվել են 90 ինքնաթիռ, 120 ուղղաթիռ, մինչև 880 տանկ, ավելի քան 1200 միավոր տեխնիկա, մինչև 80 նավ։