ՌԴ ԱԳՆ-ն բացատրել է «դավադիր» թվիթի հայտնվելն իր միկրոբլոգում
Ռուսաստանի ԱԳՆ-ն բացատրել է Twitter-ի իր էջում հայտնված հաղորդագրությունը, որտեղ գերատեսչությունը խնդրում է «զուսպ հավանություն տալ» Spiegel թերթում Ուկրաինայի մասին հոդվածին: Նախարարության ներկայացուցիչների մեկնաբանությունը մարտի 4-ին հրապարակվել է Facebook-ում ԱԳՆ նախարարության էջում:
Գերմանական հոդվածին հղումով թվիթը նախարարությունում անվանել են «անհրաժեշտ նյութը տարածելու հեշտ եղանակներից մեկը»: «Փոքր-ինչ դավադրություն և ձեզ կնկատեն»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդագրության հետ տեղադրվել է screenshot-ը, որտեղ երևում է ոչ միայն թվիթը, որը հեռացվել էր ԱԳՆ միկրոբլոգից, այլև «Եվրամայդանի» էջով դրան արված մեկնաբանությունն այն մասին, որ ԱԳՆ-ն խնդրել է տարածել հոդվածը:
ԱԳՆ-ի էջում «զուսպ հավանություն տալ գրագետ վերլուծությանը» խնդրանքով թվիթը հայտնվել էր մարտի 3-ի երեկոյան: Շուտով այն հեռացվել էր միկրոբլոգից: Այնուամենայնիվ, դրա տեքստը հասցրել էին պահպանել սոցցանցերի օգտատերերը: Գերմանական թերթի հոդվածը վերնագրված է եղել «Կոնֆլիկտ Ռուսաստանի հետ. Կիևի կառավարության ճակատագրական սխալը»։











