Սիրիայում և Լիբանանում շարունակվում են քաղաքների համար մարտերը

09:25 • 04.03.14

Լայնամասշտաբ ռազմական գործողությունները Լիբանանի լեռների շրջանում օրեցօր տարածվում են։ Մարտի 3-ին սիրիական «Ջեբհաթ ան Նուսրա» արմատական խմբավորման գրոհայինները գնդակոծել են Բրիտել քաղաքը և նրա շրջակայքը, ինչպես նաև Բեքաա հովտի բնակավայրերը՝ Էթ Թալիա և Էլ Հոդր։ Տուժել են խաղաղ բնակիչներ։ Միայն Բրիտելում 12 հրթիռ է պայթել, հայտնում է Вести-ն՝ հղում անելով «Նահարնեթ» գործակալությանը։

 

Սիրիայի ռազմաօդային ուժերը, իրենց հերթին, գրոհել են ահաբեկիչներին, որոնք Լիբանանի Էրսալ քաղաքից մոտեցել են Քալյամուն քաղաքին։ Այնտեղ ռազմական գործողություններ են պատրաստվում։

 

«Ալ Վաթան» լրատվական ծառայությունը փոխանցում է, որ սիրիական զորքերը հետ են մղել ծայրահեղականներին Աքաբից և գտնվում են Յաբրուդ քաղաքից 6 կմ հեռավորության վրա։ Զինվորականները նեղացնում են քաղաքի շուրջ օղակը։ Ընթանում են մարտեր։