Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել նախագահի վարչակազմի նախկին ղեկավարի և նախկին ՆԳ նախարարի նկատմամբ

21:57 • 04.03.14

Ուկրաինայի ՆԳ նախարարությունը նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևի և նախկին ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել:


ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ հաղորդագրությունն այս մասին տեղադրվել է գերատեսչության կայքում, որտեղ նշվում է, որ հետախուզումը սահմանվում է դատարանի որոշման հիման վրա:


Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Կլյուևի, Զախարչենկոյի, ինչպես նաև Վիկտոր Յանուկովիչի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի նկատմամբ: