ԱՄՆ-ում ձյան տեղումների հետևանքով կրկին քաոս է տիրում (լուսանկարներ)
ԱՄՆ-ին է մոտենում հերթական ձնաբուքը։ Այդ պատճառով ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են համարել ավելի քան 1.300 չվերթ։ Հազարավոր չվերթներ իրականացվում են հետաձգումներով, գրում է «Комсомольская правда»-ն։
Վատ եղանակային պայմանների գոտում կհայտնվի ավելի քան 100 մլն մարդ երկրի արևելյան շրջանում։ Որոշ շրջաններում հնարավոր է մինչև 30 սմ ձյուն։
Այժմ արդեն հարյուրավոր մարդիկ արգելափակվել են իրենց մեքենաներում։ Օդերևութաբանների կանխատեսումները մխիթարող չեն՝ առաջիկա մեկ օրում ձնաբուք կլինի նաև 16 նահանգներում, որտեղ ապրում է ավելի քան 90 մլն մարդ։
Ձյուն կտեղա առնվազն 2 օր, ընդ որում՝ միայն առաջին օրը կտեղա 25 սմ ձյուն։ Հաջորդ հինգշաբթի ցիկլոնը կհայտնվի նաև Նյու Յորքում։

























