Ուկրաինայի հատուկ ծառայությունը պատմել է Յանուկովիչին բռնելու փորձերի մասին

17:18 • 04.03.14

Ուկրաինայում իշխանափոխությունից հետո պետանվտանգության աշխատակիցները փորձել են ձերբակալել իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչին, սակայն կորցրել են նրան Սևաստոպոլում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նոր ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, գրում է lenta.ru-ն:

 

Նալիվայչենկոյի խոսքով՝ Յանուկովիչին բռնելու գործողությունները սկսվել են փետրվարի 24-ի գիշերը: Դրա շրջանակում, մասնավորապես, արգելափակվել է Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանը:

«Ձերբակալող խմբերը կանգնած էին և պատրաստ օրենքով տեղեկացնել Վիկտոր Ֆյոդորովիչին գլխավոր դատախազության և դատարանի որոշման մասին»,- ասել է նա:

 

Յանուկովիչին, այնուամենայնիվ, հաջողվել է լքել Ուկրաինան: Թե ինչպես է դա տեղի ունեցել, Նալիվայչենկոն չի կարողացել բացատրել: «Հենց Սևաստոպոլում լույս 24-ին մենք այլևս չգիտեինք, թե որտեղ է Ուկրաինայի քաղաքացի Յանուկովիչը: Նրա հայտնվելը Դոնի Ռոստովում մեծ հարց է ուղղված նրանց, ովքեր Սևաստոպոլից նրան բերել են Դոնի Ռոստով»,- ասել է Նալիվայչենկոն:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ ուժայինները չեն հետապնդել Յանուկովիչին Սևաստոպոլում՝ «ուժային կոնֆլիկտի սադրանքներից և օտար պետության ուժերի միջամտությունից խուսափելու համար»: