Սիդնեյին «ապոկալիպտիկ» փոթորիկ է մոտենում (լուսանկարներ)
Ավստրալական Սիդնեյ քաղաքի ուղղությամբ է շարժվում ուժեղ փոթորիկ, որի մոտենալու մասին վկայում են Սիդնեյը ծածկող ամպերը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, քաղաքի բնակիչները, տեսնելով նման արտառոց տեսարան, շտապել են լուսանկարել այն սմարթֆոնների միջոցով ու ներբեռնել համացանցում։
Դիտելով լուսանկարները՝ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքն ուր որ է կծածկվի հսկայական ճերմակ ալիքով։ Բազմաթիվ օգտատերեր այդ տեսարանը բնորոշել են «ապոկալիպտիկ»։
Մինչդեռ օդերևութաբանները կանխատեսել են, որ սպասվում են հորդառատ անձրևներ, հեղեղումներ։


















