Բեռլուսկոնին կարող է կրկին ամուսնանալ (լուսանկարներ)
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա ներկայիս ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալին կարող են ամուսնանալ հունիսին: Մեդիամագնատի համար դա կլինի արդեն երրորդ ամուսնությունը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով TMNews գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ Բեռլուսկոնին և Պասկալին կարող են ամուսնանալ Լակկո Ամենո կոչվող տարածքում, որը գտնվում է Կամպանիա շրջանում: Ամուսնության քաղաքացիական արարողությունը, ինչպես հաղորդվում է, կանցկացնի ընտանիքի ընկեր և «Առաջ, Իտալիա»-ից կուսակցական ընկեր, սենատոր Դոմենիկո Դե Սիանոն: Դա հաստատել են զույգի շրջապատից:
Իտալիայի նախկին վարչապետ, մեդիամագնատ Սիլվիո Բեռլուսկոնին, որն այս տարի դառնում է 78 տարեկան, արդեն երկար ժամանակ հարաբերություններ ունի 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալիի հետ: Անցած տարվա սեպտեմբերի վերջին Պասկալին առաջին խոշոր հարցազրույցն է տվել Vanity Fair-ին, որտեղ հայտարարել է, որ կարողացել է իրեն սիրահարեցնել նախկին վարչապետին և մտադիր է ամուսնանալ նրա հետ: «Ընդհանրապես ես եմ ամեն ինչ արել և անում, իսկ նրան մնում է միայն ասել «այո»»,- ասել է նա:












