Կանադան ևս հրաժարվել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից

09:29 • 05.03.14

ԱՄՆ-ից հետո Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցման մասին է հայտարարել նաև Կանադան, հայտնում է «Էխո Մոսկվին»:

 

Դա մասնավորապես նշանակում է, որ չեղարկվել են ամենամյա համատեղ զորավարժությունները: Դրանից բացի չեն լինի հանդիպումներ ռուսաստանցի զինվորականների հետ:

 

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտնել է նաև «Մեծ յոթնյակի» (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ճապոնիա) այլընտրանքային գագաթնաժողովի մասին, որը կհակադրվի «Մեծ ությակի» (+ Ռուսաստան) գագաթնաժողովին: Դա պետք է կայանա հունիսին Սոչիում:

 

Ավելի վաղ Կանադան հետ էր կանչել Մոսկվայում իր դեսպանին` խորհրդակցության համար:

 

Երեկ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Արևմուտքի դիրքորոշումից անկախ՝ Ռուսաստանը պատրաստվում է Սոչիում անցկացվելիք «Մեծ ությակի» գագաթնաժողովին: