ԱՄՆ կառավարությունը դիմել է Կոնգրեսին Ուկրաինային 2015-ին 2 մլն դոլարի զինօգնություն տրամադրելու խնդրանքով. ԶԼՄ-ներ

20:12 • 05.03.14

ԱՄՆ կառավարությունը դիմել է Կոնգրեսին` Ուկրաինային 2015-ին 2 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու հարցով:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս լուրն հաղորդելով՝ ամերիկյան Defense News պարբերականը, որն զբաղվում է զինվորական հարցերի լուսաբանմամբ, հիշեցրել է, որ ընթացիկ ֆինանսական տարում նման նպատակով 4.2 մլն-ի հարցում է արվել:


Երեքշաբթի Վաշինգտնում ներկայացվել է 2015-ի ԱՄՆ դաշնային բյուջեն, որում ներկայացվել են օտարերկրյա պետությունների կողմից ամերիկյան զինվորական սպառազինման և տեխնիկայի ձեռքբերման համար նախատեսված միջոցները: Ուկրաինային հատկացվող գումարը վերջին տարիներին նվազում է, ինչպես նշում է պարբերականը: 2012-ին Ուկրաինային հատկացվել է 7 մլն դոլար: