Երևանյան բնակարանում հրդեհից հետո դի է հայտնաբերվել

08:29 • 05.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:


Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:


Հրշեջ-փրկարարները պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերել են Շ. Խ.-ի դին (ծնվ.1935 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.58-ին, մարվել՝ 06.21-ին: Այրվել են 6 քմ տնտեսական իրեր և բազմոցը՝ մասամբ: