Կիևը հանդես է գալիս Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգտին. Ուկրաինայի ԱԳՆ

15:44 • 05.03.14

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան, որը գտնվում է Փարիզում, չորեքշաբթի հայտարարել է, որ Կիևի նոր իշխանությունները հանդես են գալիս երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման և ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Դեշիցան Փարիզ է ժամանել նախօրեին՝ արևմտյան գործընկերների հետ մի շարք խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Չորեքշաբթի առավոտյան նա հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:

 

«Մենք ցանկանում ենք ռուսներին հասցնել մի քանի բան. ցանկանում ենք պահպանել երկխոսությունը և հարաբերությունները ռուս ժողովրդի հետ: Մենք ցանկանում ենք կոնֆլիկտից դուրս գալ խաղաղ ճանապարհով և չենք ցանկանում պայքարել ռուսների հետ»,- ասել է Դեշիցան Ֆաբիուսի հետ հանդիպման ավարտից հետո: