Gem Diamonds-ը 13.4 մլն դոլարով երկու ադամանդ է վաճառել
16:28 • 05.03.14
Բրիտանական Gem Diamonds ընկերությունը 13.4 մլն դոլար է ստացել ավելի քան 160 կարատանոց 2 ադամանդների վաճառքից, հայտնում է vestifinance.ru-ն։
Թանկարժեք քարերը՝ 162.02 կարատ և 161.31 կարատ, որոնք հայտնաբերվել էին Լեսոտո թագավորությունում, վաճառվել են 11.1 մլն և 2.4 մլն դոլարով։
Յուրաքանչյուր կարատի միջին արժեքը կազմել է 68.7 հազ. և 14.64 հազ. դոլար։
Placeholder










