Ծնունդդ շնորհավոր սպարապետ. Եռաբլուրը բազմամարդ է (լուսանկարներ, տեսանյութ)

12:42 • 05.03.14

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակի առթիվ Եռաբլուր պանթեոնում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն՝ պատանի երկրապահների մասնակցությամբ:


Առավոտից սպարապետի շիրմին են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ինչպես նաև՝ բազմաթիվ քաղաքացիներ:


ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Եռաբլուրում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ԵԿՄ վարչության նորընտիր անդամներ Սուրիկ Խաչատրյանը և Սամվել Ալեքսանյանը:


Հանդիսավոր արարողությունն այս պահին շարունակվում է: