«Ֆորմուլա-1»-ի փուլերից մեկը կանցկացվի Ադրբեջանում
«Ֆորմուլա-1» ավտոարշավների առաջնության ղեկավար Բեռնի Էքլսթոունը պայմանագիր է ստորագրել, որի համաձայն այդ մրցույթի փուլերից մեկը կանցկացվի Բաքվում, այս մասին հայտնում է ԻՏԱՐ – ՏԱՍՍ-ը:
Էքլսթոունի խոսքով` Ադրբեջանի գրան-պրին կանցկացվի 2015-ին կամ 2016-ին:
«Մենք գնում ենք Ադրբեջան: Այնտեղ խոսում են արշավը 2015-ին անցկացնելու մասին: Հնարավոր է` դա չափազանց վաղ է, բայց հավանականություն կա: Սակայն ավելի հավանական է, որ փուլերից մեկը կանցկացվի 2016-ին»,– հայտարարել է Էքլսթոունը:
Այս տարի հոկտեմբերին «Ֆորմուլա -1»-ի փուլերից մեկն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանի Սոչի քաղաքում: Առաջնության օրացույցը կազմված է 19 փուլերից: Ապագայում սպասվում է տարեկան 22 փուլ:
Օրացույցում ընդգրկվելուն Ադրբեջանից բացի հավակնում են նաև Թաիլանդը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հունաստանը, Արգենտինան, Մեքսիկան:










