Հոլանդացուն զրկել են գիտական կոչումից՝ թեզում Աստծո անունը հիշատակելու համար

17:39 • 05.03.14

Հոլանդական Վագենինգեն քաղաքի համալսարանը հրաժարվել է ընդունել ոմն Յերկե դե Վրիսի թեզը՝ զրկելով նրան գիտական կոչումից միայն այն պատճառով, որ նա իր թեզում հիշատակել է «ամենակարող Աստված» բառակապակցությունը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, թեև Վրիսի գիտական ղեկավարը որևէ խնդիր չի տեսել դրանում, սակայն թեզն ընդունող հանձնաժողովն ու համալսարանի ռեկտորը հայտնել են, որ չեն ընդունի նրա աշխատանքը նման տեսքով։

 

Նրանք ընդգծել են, որ եթե «ամենակարող Աստված» բառակապակցությունը չհանվի թեզի տեքստից, ապա Վրիսը կարող է հանգիստ հրաժեշտ տալ գիտական կոչմանը։

 

Հանձնաժողովն իր որոշումը բացատրել է նրանով, որ ուսումնական հաստատությունում անընդունելի են բացահայտ կրոնական ու քաղաքական հայտարարությունները։

 

Արդյունքում Վրիսը պատռել է այն էջը, որում հիշատակվում է Աստծո անունը, ու թեզը նորից հանձնել հանձնաժողովին։