Քերին մտադիր է Փարիզում հանդիպել Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է չորեքշաբթի Փարիզում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է gazeta.ru-ն՝ BBC-ին հղումով։
Արտգործնախարարները պատրաստվում են քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը։
Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ գերատեսչությունը կօգտվի Փարիզում արտգործնախարարների ներկայությունից, որպեսզի օժանդակի Ուկրաինայում լարվածության թուլացմանը։
«Մենք Ռուսաստանից հստակ ազդանշաններ ենք ակնկալում լարվածության թուլացման և միջազգային իրավունքը հարգելու վերաբերյալ»,-նշել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ անփոփոխ է։










