Հասնում ենք սպարապետի երազանքին, ու ժամանակը կգա՝ կանցնենք. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

16:17 • 05.03.14

Հասնում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքին, ու ժամանակը կգա՝ կանցնենք: Այսօր սպարապետի ծննդյան առթիվ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը նման պատասխան տվեց հարցին, թե արդյոք այսօր ունենք սպարապետի երազած Հայաստանը:


«Այսօր եթե նա ողջ լիներ, կհպարտանար: Միանգամից երազանք չի կատարվում, երազանքը շարունակվում է կատարվել: Սպարապետը դեռ չգիտեր՝ նման բան կլինի՞, թե՝ չէ, բայց այսօր ունենք: Նա երազում էր, որ մենք դպրոցական տարիքից այ էսպիսի երեխաներ ունենանք»,-ասաց նա՝ լրագրողների ուշադրությունը հրավիրելով Եռաբլուրում շարք կանգնած պատանի երկրապահներին:


Իսկ դիտարկմանը, թե արդյոք մի օր էլ նրանք չեն արտագաղթի, գեներալը պատասխանեց, որ ոչ: «Բոլոր երկրներից էլ են արտագաղթում»,- ասաց նա:



Մանվել Գրիգորյանը նաև նշեց, որ ինքն այսօր խնդիր ունի.երկրի համար անել այն, ինչը դեռ չի հասցրել անել: