Ռուսաստանը Հայաստանի իր ռազմաբազան կատարելագործված МиГ-29 կործանիչներով է համալրել. РИА Новости

09:19 • 05.03.14

Ռուսաստանը Հայաստանում իր ռազմաբազան համալրել է մի խումբ կատարելագործված МиГ-29 կործանիչներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ռազմական սպա, Հարավային ռազմական շրջանի գնդապետ Իգոր Գորբուլին:

 

Նախկինում «Էրեբունի» օդանավակայանի 3624-րդ ավիաբազան առնվազն 16 МиГ-29 Fulcrum կործանիչներ է ունեցել, որոնք գործել են ԱՊՀ-ի երկրների օդային պաշտպանության մասին համաձայնագրերի շրջանակներում:

 

Հայտնի է, որ այս անգամ խոսքը 4-րդ սերնդի МиГ-29 բազմաֆունկցիոնալ կատարելագործված կործանիչների մասին է, սակայն կոնկրետ թիվ չի նշվում:

 

«Էրեբունի» ավիաբազան Հայաստանում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մասն է:

 

Ավելի վաղ ռուսաստանցի զինվորականները հայտնել էին, որ ռազմաբազան կհամալրվի նաև առնվազն 18 ռազմատրանսպորտային և հարձակողական ուղղաթիռներով:


МиГ օդանավերը հեղինակել է Արտեմ Միկոյանը: