«Սլավոնացի» «օրենքով գողերը» պատրաստվում են հանդիպել Մերձմոսկվայում՝ Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար
Ուկրաինայում ընթացող հեղափոխական գործընթացներն անհանգստացնում են ոչ միայն ռուս քաղաքական գործիչներին, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչներին։
Օրերս Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի ռեստորաններից մեկում «գողերն» անցկացրել են հերթական հանդիպումը, որտեղ քննարկել են քրեական հեղինակությունների մեծ «հավաք» կազմակերպելու հարցը՝ Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով, գրում է newsru.com-ը։
Վերջին տարիների ամենախոշոր հանդիպմանը մասնակցել են «սլավոնական» 2 կլանների ավելի քան 20 առավել ազդեցիկ ներկայացուցիչներ։ Որոշ «գողեր» ժամանել են Ուկրաինայից։










