Վաշինգտոնում ապաքրեականացվել է մարիխուանա պահելը
ԱՄՆ-ի մայրաքաղաքում փոքր քանակությամբ մարիխուանա պահելն այլևս քրեական հանցագործություն չի համարվում, հայտնում է The Washington Post-ը:
Ըստ աղբյուրի` այժմ 28 գրամից ոչ ավելի մարիխուանա պահող քաղաքացիները պետք է տուգանք վճարեն` 25 ԱՄՆ դոլարի չափով:
Նման օրինագծին դեմ է քվեարկել քաղխորհրդի 11 անդամներից ընդամենը մեկը:
Սակայն հստակեցվում է, որ մարիխուանայի օգտագորումը հասարակական վայրերում շարունակում է քրեական հանցագործություն մնալ: Դրա համար սպառնում է 60 օրվա ազատազրկում, մինչև 500 ԱՄՆ դոլար տուգանք:










