Պուտինն առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի

13:40 • 05.03.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի, գրում է «Դոժդ»-ը՝ հղում անելով Reuters-ին: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեյր Լունդեստադը:

 

Ըստ նրա՝ 2014 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի են առաջադրվել ռեկորդային թվով 278 թեկնածուներ, այդ թվում՝ 47 կազմակերպություն: Կոմիտեի անդամները, որոնք հանդիպել են երեքշաբթի, ցանկին ավելացրել են սեփական առաջարկները՝ շեշտը դնելով Ուկրաինայում վերջին իրադարձություններին:

 

Բացի Ղրիմի իրադարձություններից, հանձնաժողովը կքննարկի Վենեսուելայում և Թաիլանդում հակակառավարական ցույցերը:

Պուտինից բացի թեկնածուների ցանկում են հայտնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Պակիստանի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: