РИА Новости-ն զանգվածային կրճատումներ է իրականացնում
РИА Новости-ի թղթակցային ցանցը Россию сегодня գործակալության վերածվելու գործընթացի շրջանակներում 120-200 աշխատողների կկրճատի: Այս մասին մարտի հայտնում է Lenta.ru-ն՝ Slon.ru-ին հղումով:
Նոր ղեկավարության՝ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի որոշման համաձայն՝ գործակալության թղթակիցները կշարունակեն աշխատել Ռուսաստանի 19 քաղաքներում՝ նախկին 69-ի փոխարեն:
Այս տեղեկությունը հաստատել է թղթակցային ցանցի ղեկավար Անդրեյ Պիսկունովն իր տարածած հաղորդագրությամբ, որում նշում է, որ իրենց ռուսական ցանցի գործունեությունը մասամբ դադարեցվում է: Ինչպես վերջինս ընդգծել է, այն աշխատակիցները, ովքեր կշարունակեն թղթակցել, կլուսաբանեն միայն ֆեդերալ նշանակության նյութերն ու կաշխատեն տանից:










