Արևմտյան ԶԼՄ-ները պետք է սկսեն ճշմարտությունն ասել Ռուսաստանի մասին. Սթիվեն Սիգալ
Ամերիկյան ԶԼՄ-ները զբաղված են քաղաքական հռետորաբանությամբ և քարոզչությամբ և չեն լսում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունները, կարծում է հայտնի ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը, գրում է Взгляд-ը:
«Այդ ամենը չի նպաստում իրական դիվանագիտական հարաբերություններին, որոնք մեզ այժմ անհրաժեշտ են»,- ասել է Սիգալը Russia Today-ին:
Նա հավելել է, որ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է հանգստություն պահպանել և ասել, որ ԶԼՄ-ները կարևոր դեր են խաղում երկրների միջև լարվածության սրման հարցում:
«Այսպես կոչված հարգված լրատվական ալիքներով չեն դադարում պնդել. «Ամեն ինչ այնպես է, ինչպես այն ժամանակ, երբ Ռուսաստանը հարձակվում էր Վրաստանի վրա»: Իսկապե՞ս: Իսկ գուցե վերջապես ասել մարդկանց ճշմարտությունը՝ Վրաստա՞նը չէր հարձակվել Ռուսաստանի վրա, իսկ վերջինս պատասխան քայլեր ձեռնարկել: Ժամանակը չէ՞, որ նրանք ուշադիր ուսումնասիրեն թեմաները, որոնց մասին խոսում են և դադարեն կրկնել այն, ինչ նրանցից պահանջում են ասել»,- հավելել է դերասանը:










