Սահմանային լարվածության դեպքում հակառակորդի կորուստներն ավելի շատ են լինում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

17:49 • 05.03.14

Հայ-ադրբեջանական շփման գծում ցանկացած տեսակի սահմանային լարվածության արդյունքում հակառակորդի կորուստներն ավելի շատ են լինում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակը:


«Երկու տեսանկյունից պետք է դրան նայել. առաջինը՝ մեր զինծառայողները կարողացան այդ լարվածությունը համապատասխան կանխարգելիչ միջոցառումներով իջեցնել, և երկրորդ՝ հակառակորդն էլ հասկանում է, որ պետք չէ իզուր սրել, որովհետև սրման արդյունքում լինում են նաև կորուստներ, ընդ որում կորուստներն իրենց կողմից ավելի շատ են: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լարվածությունը թուլացնենք, և մենք պատասխանում ենք միայն նպատակային կրակներին, հենց այնպես անկանոն կրակոցներին չենք պատասխանում»,- ասաց նա:


Նախարարին հարց ուղղվեց նաև Ուկրաինայի մասին, թե ուկրաինական ճգնաժամին արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ինչ-որ մասնակցություն ունենա: «Կարծում եմ, որ իրավիճակն այսօր այնպիսին է, որ և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում վերահսկվում է»,-պատասխանեց նա: