Տիմոշենկոն ցանկանում է ազատվել ռուսական Սևծովյան նավատորմից

10:18 • 05.03.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ Խարկովյան համաձայնագիրը, որով երկարաձգվում է ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու ժամկետն Ուկրաինայում, պետք է անհապաղ չեղյալ համարվի՝ պայմանավորված Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններով, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Սևծովյան նավատորմը, հատկապես բոլոր այս իրադարձություններից հետո, պետք է դիտարկել որպես Ուկրաինայի տարածքում ռազմական անկայունության աղբյուր։ Որպես պատերազմի աղբյուր։ Դրա համար էլ պետք է որքան հնարավոր է շուտ Սևծովյան նավատորմը հեռացնել Ուկրաինայից։ Ես նկատի ունեմ, որ խարկովյան համաձայնագիրը պետք է չեղյալ համարվի»,-հայտարարել է նա BBC-ին տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ նավատորմը պետք է անհապաղ հեռանա երկրից։  «Քանի որ դա պատերազմի աղբյուր է, որը մենք չենք կարող թողնել Ուկրաինայում»,-ասել է նա։

 

Տիմոշենկոն նաև կարծում է, որ 2009թ.-ին ստորագրված գազային համաձայնագրերը ճիշտ են եղել։

Նրա խոսքով՝ մինչև 2020թ.-ն Ուկրաինան այլևս ռուսական գազ չի օգտագործի։