Ուկրաինական բիզնեսը ռուսական բանկերին պարտք է 10 մլրդ դոլար. «Коммерсантъ»
Ուկրաինական բիզնեսը 2014թ.-ի սկզբից ռուսական բանկերի դուստր կառույցներին ավելի քան 94.4 մլրդ գրիվեն (9.7 մլրդ դոլար) պարտք է մնացել, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը՝ սեփական հաշվարկներն անելով։
Բանկերը պնդում են, որ իրենց տված վարկերը 100%-ով ապահովվել են գրավով։
Չնայած դրան՝ Ուկրաինայի նախադեֆոլտային ֆոնին աճում է ուկրաինական ձեռնարկությունների սեփականատերերի փոփոխության վտանգը, որոնք պարտք են ռուսական բանկերի դուստր կառույցներին։
2013թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ուկրաինացի գործարարները պարտքեր ունեն «Պրոմինվեստբանկին», ուկրաինական «Սբերբանկին», «ՎՏԲ Ուկրաինային», Ալֆա բանկի, «Գազպրոմբանկի» և այլ բանկերի մասնաճյուղերին։










