Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Գյուլ
Թուրքիան լիովին աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Անկարայում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ուկրաինայում իրադարձությունների զարգացումներին։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ հայտարարել է, որ Ղրիմի թաթարները, որոնք բնակվում են Ուկրաինայում, պետք է իմանան, որ միայնակ չեն դժվարին իրադրության մեջ։
Նրա խոսքով՝ Ղրիմի թաթարների անվտանգության հարցը գտնվում է պաշտոնական Անկարայի մշտական ուշադրության ներքո։ Թուրքիան զգուշանում է Ղրիմում էթնիկ բախումներից։










