Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

14:45 • 05.03.14

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։