Խաբարովսկի դատարանը սահմանափակել է «Յանդեքս», «Վիքիպեդիա» և «Կինոպոիսկ» կայքերի հասանելիությունը
Խաբարովսկի դատարանը սահմանափակել է «Յանդեքս», «Վիքիպեդիա» և «Կինոպոիսկ» կայքերի հասանելիությունը:
Խաբարովսկում դատարանը պարտադրել է «Ռոստելեկոմ» ընկերության տեղական մասնաճյուղին սահմանափակել «Յանդեքս», «Վիքիպեդիա» և «Կինոպոիսկ» կայքերի հասանելիությունը: Այդ մասին Interfax.ru-ին հայտնել է Կենտրոնական շրջանային դատարանի նախագահի օգնական Նատալյա Պակուլովան, գրում է echo.msk.ru–ն:
Կայքերի հասանելիությունը սահմանափակելու հայցով դատարան էր դիմել դատախազությունը: Պատճառն այդ կայքերում առկա ծայրահեղական բովանդակությամբ ֆիլմերի և գրականության հղումներին հասանելիությունն է: Մասնավորապես՝ ստուգման ընթացքում դատախազությունը հայտնաբերել է Ռուսաստանում արգելված «ծայրահեղական» մի շարք նյութեր:
Պակուլովայի խոսքով՝ «Ռոստելեկոմը» դատարանի կարծիքի հետ համաձայնել է:










