Ռուսաստանն ուկրաինական «Պրավիյ սեկտորի» առաջնորդի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
ՌԴ Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել ուկրաինական ազգայնական «Պրավիյ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ: Այդ մասին մարտի 5-ին հաղորդվել է Քննչական կոմիտեի կայքում, փոխանցում է lenta.ru-ն։
Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ են հարուցել ԶԼՄ-ների օգտագործմամբ ահաբեկչական գործունեության կոչեր անելու համար: Թե հատկապես որ արտահայտության համար են քննիչներն ազգայնականին պատասխանատվության ցանկացել ենթարկել, չի հստակեցվում: Հավանաբար խոսքը «Պրավիյ սեկտորի» մոբիլիզացման կոչի մասին է, որը հայտարարվել էր Ուկրաինա զորքեր մտցնելու ռուսական իշխանությունների որոշումից հետո:










