Բաքվում մոտ 100 մարդ է գազից թունավորվել. կան զոհեր
Բաքվի Լոքաբաթան բնակավայրում երեկոյան գազից թունավորման զանգվածային դեպք է գրանցվել. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ տարբեր գնահատականներով՝ տուժածների թիվը հասնում է 80-100-ի։ Նրանցից 40-ը հոսպիտալացվել են, երկուսի վիճակը ծանր է։
Նշվում է, որ հիվանդանոցում մահացել է 45-ամյա մի կին։ Այլ լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է երեքի։










