Կիևի դատարանը Ղրիմի վարչապետին ձերբակալելու որոշում է կայացրել
Կիևի շրջանային դատարանը Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Աքսյոնովին և ինքնավարության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին ձերբակալելու որոշում է կայացրել, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նրանք պետք է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերվեն դատարան, որտեղ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը:
Ավելի վաղ Աքսյոնովի և Կոնստանտինովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ սահմանադրական կարգի տապալման կամ պետական իշխանության գրավմանն ուղղված գործողությունների համար մեղադրանքով:










