Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում կոկորդիլոս են բռնել
Սանկտ Պետերբուրգում բնակկազմակերպության աշխատակիցները փողոցում կոկորդիլոսի ձագ են գտել, հայտնում է Interfax-ը:
Նրանք Լենինգրադի կենդանաբանական այգուն առաջարկել են խնամակալության վերցնել նեղոսյան կոկորդիլոսին:
Այգին պատրաստ է դա անել, բայց՝ ժամանակավոր, քանի որ հասուն նեղոսյան կոկորդիլոսի հասակը հասնում է 2-3 մ-ի, իսկ համապատասխան վանդակ նրանք չունեն: Այնտեղ արդեն մի կոկորդիլոս կա, որը կուտի նորելուկ ձագին:
Այլ լրատվամիջոցների տվյալներով` նրան գտել են աղբարկղում, և նա մի քանի օր է, ինչ դուրս է եկել ձվից:
Նեղոսյան կոկորդիլոսը հայտնի է իբրև մարդակեր կոկորդիլոս, որի երկարությունը կարող է հասնել 4-5 մ-ի, գերազանցել 500 կգ քաշը:










