Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ

08:17 • 06.03.14

Եվրամիությունը մարտի 6-ից սառեցրել է պետական միջոցների յուրացման մեջ կասկածվող 18 ուկրաինացի պաշտոնյաների պատկանող հաշիվները, այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru կայքը:


Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում: «Սև ցուցակ» մտած անձանց անունները ԵԽ-ի տարածած փաստաթղթում չեն նշվում:


Ավելի վաղ 18 ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին հայտարարել էին ԵՄ անդամ մի շարք երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Լիտվան և Լատվիան: Այդ երկրների մեծ մասը չեն բացահայտել ուկրաինացի պաշտոնյաների իրենց «սև ցուցակի» բովանդակությունը:


Սակայն Լատվիայի արտգործնախարարությունը պատժամիջոցների տակ ընկած Ուկրաինայի քաղաքացիների ցանկը հրապարակել էր: Դրա մեջ էին մտնում Նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա որդիներ Ալեքսանդրը և Վիկտորը, նախկին նախարար Նիկոլայ Ազարովը և նրա որդին՝ Ալեքսեյը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և նրա որդին՝ Արտյոմը, ինչպես նաև ուժային վարչությունները գլխավորող անձինք: