Ռուս-ուկրաինական ամենամյա ռազմածովային զորավարժությունները չեն կայանա
«Խաղաղության ֆարվաթեր» ռուս-ուկրաինական համատեղ ամենամյա զորավարժություններն այս տարի չեն կայանա, հայտնում է Interfax-ը:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության համար այս տարի ոչ հնարավորություն կա, ոչ էլ` ցանկություն. հայտնել է ուկրաինական կողմը: Ավելին՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարությունից ասել են, որ այդ նախագիծը թերևս այլևս ապագա էլ չունի:
Մեծ հարցականի տակ է նաև ապրիլինի կայանալիք «Բլեքսիֆոր» օպերատիվ փոխօգնության Սևծովյան ռազմածովային խմբի գարնանային ակտիվացիային Ուկրաինայի մասնակցությունը: Խմբում են Բուլղարիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ռումինիան, Ուկրաինան և Վրաստանը:
Ռուս-ուկրաինական ռազմածովային զորավարժություններն առաջին անգամ անց էին կացվել 1997-ին, ապա դադարից հետո վերականգնվել 2010-ին:










