Femen-ը փորձել է հակառուսական կարգախոսներով ներխուժել Ղրիմի Բարձրագույն խորհրդի շենք
Femen շարժման ակտիվիստները, հակառուսական կարգախոսներ բացականչելով, փորձել են մտնել Ղրիմի Բարձրագույն խորհրդի շենք: Կիսամերկ աղջիկներին թույլ չեն տվել ներս մտնել, հաղորդում է lifenews.ru-ն:
Շարժման ակտիվիստների խոսքերով՝ նրանք դաժան ծեծի են ենթարկվել ռուսամետ ակտիվիստների կողմից:
Տեղ հասած ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստներին: Femen-ի ակցիան սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության կազմում ինքնավարության ներառվելու մասին: Ղրիմի կարգավիճակի մասին վերջնական որոշումը թերակղզու բնակիչները կորոշեն մարտի 16-ին կայանալիք հանրաքվեում։










