ՃՈ աշխատակիցների սպանությանը մասնակից են Մայդանի ակտիվիստները. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել է այն անձանց ինքնության հաստատման մասին, որոնք Կիևի շրջանում սպանել են պետավտոտեսչության երեք աշխատակցի՝ նշելով, որ նրանք կապ ունեն Մայդանի հետ, գրում է Взгляд-ը:
«Մենք պարզել ենք այսօրվա դրությամբ երեք անձանց, որոնք կատարել են այդ հանցագործությունը, բայց ես չեմ կարող հաղորդել՝ ովքեր են այդ մարդիկ՝ քննության շահերից ելնելով»,- ասել է գլխավոր դատախազի պաշտոնակատարը:
Միևնույն ժամանակ նա չի հերքել այն փաստը, որ հանցագործները կապ ունեն Մայդանի հետ:
Կիևում ՃՈ երեք աշխատակցի վրա կրակել էին լույս մարտի 2-ին:










