Getty Images-ը պատմության մեջ առաջին անգամ թույլատրել է անվճար օգտագործել իր լուսանկարները

15:25 • 06.03.14

Getty Images գործակալությունը 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել անվճար օգտագործել իրեն պատկանող լուսանկարները, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Գործակալությունում նշել են, որ 60 մլն լուսանկարներից 35 մլն-ը կոդ է ստացել՝ WordPress, Tumblr և Twitter բլոգներում տեղադրելու համար։

 

«Դա կտրուկ քայլ է ընկերության կողմից, որը մինչ օրս պահանջում էր վճարել իր ֆոտոբանկից օգտվելու համար։ Բացի այդ, Getty Images-ի նման քայլը վկայում է թվային դարաշրջանում կոնտենտը ղեկավարելու դժվարությունների մասին»,- գրում է պարբերականը։

 

Միևնույն ժամանակ Getty Images-ում նշում են, որ իրենց որոշումը պարտության նշան չէ։ «Մենք կարծում ենք, որ դա բոլորովին նոր հնարավորություններ է բիզնեսի համար»,- ասել է ընկերության տնօրեն Քրեյգ Փիթերսը։