Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով 34 մարդ է զոհվել

22:56 • 06.03.14

Իրաքի կենտրոնում գտնվող առևտրային տարածքներում մի շարք պայթյունների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:


Տեղական ոստիկանության աշխատակիցների խոսքով, պայթյուններն իրականացվել են շուկայի տարածքում կայանված ավտոմեքենաների վրա տեղադրված ռումբերի միջոցով:


Երեք պայթյուն է տեղի են ունեցել Բաղդադի փողոցներում, իսկ երկուսը` Հիլլա քաղաքում:


Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել միջադեպի պատասխանատվությունը: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: