Բեռլինում մեկնարկել է ІТВ-2014 զբոսաշրջության խոշորագույն ցուցահանդեսը
Գերմանիայի մայրաքաղաքում բացվել է ІТВ-2014 խոշորագույն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է 48-րդ անգամ:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 10 000 մասնակիցներ՝ 189 երկրներից:
Գերմանիայի Տուրօպերատորների միության ղեկավար Յուրգեն Բուխին հայտնել է, որ Գերմանիայի զբոսաշրջային ինդուստրիան վերելք է ապրում: Ըստ աղբյուրի՝ 2014-ին ակնկալվում է 1.5-2%–ի աճ:
Նշվում է նոր դինամիկ զարգացող ուղղությունների մասին, որոնք են Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը: Եվրոպայում ամենատարածված ուղղությունը նախկինի պես շարունակում է մնալ Միջերկրական ծովը:
Գերմանիան անցած տարի գիշերակացի վաճառքի ռեկորդ է սահմանել. միայն գերմանացիները 40 մլն տուրեր են իրականացրել, որոնց երկու երրորդը հանգստանալու են մեկնել արտերկիր: ІТВ-2014 -ը տևելու է մինչև մարտի 9-ը:










