Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի լիազորությունների ընդլայնման հարցը
Ուկրաինայի նոր իշխանությունը պատրաստ է քննարկել Ղրիմին ավելի լայն լիազորություններ տալու հարցը՝ որպես ինքնավարության. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին Կիևում հաղորդել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ բարձրագույն հանձնակատար Աստրիդ Տորսը։
«Մենք հանդիպել ենք Ուկրաինայի կառավարության անդամներին, և նրանք պատրաստ են քննարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը վերանայելու հարցը»,-ասել է Տորսը։
Այսօր Ղրիմի Բարձրագույն խորհուրդը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղրիմը որպես սուբյեկտ ՌԴ կազմում ընդգրկելու խնդրանքով։
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի խորհրդարանի դիմումը՝ թերակղզին Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։










