ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի

14:41 • 06.03.14

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 

 

Այս մասին հայտնում են գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։