ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն անհնարին է. ՌԴ փոխարտգործնախարար
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումն անհնարին է, Արևմուտքում հասկանում են՝ ինչ է դա նշանակում Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ դա ոչ մի դեպքում տեղի չի ունենա։ Իմ կարծիքով՝ դա անհնարին է»,- ասել է նա։
«Ոչ միայն մենք, այլև Արևմուտքում շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը Ռուսաստանի համար»,- հավելել է Նեբենզյան:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադա է ներկայացվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ օրինագիծը։










