Նիգերը Լիբիային է արտահանձնել Քադաֆիի որդուն

09:50 • 06.03.14

Նիգերը Տրիպոլիին է արտահանձնել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն, հայտնում է  ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Լիբիայի կառավարության հայտարարությունը:

 

Խոսքը Քադաֆիի երրորդ որդու` 40-ամյա Սաադի մասին է: Նախարարների կաբինետի հայտարարության մեջ ասվում է, որ Լիբիայի կառավարությունը ստացել է Սաադ Քադաֆիին: Նա արդեն Տրիպոլիում է:

 

Քադաֆի կրտսերը նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, հանդես է եկել իտալական «Պերուջա» և «Ուդինեզե» ակումբներում, Լիբիայի բանակի գնդապետ է:

 

Նա Նիգեր էր փախել 2011-ին իր հոր տապալումից և սպանությունից հետո: