Գործադիրը հաստատեց ծննդյան միանվագ գումարների չափը՝ ըստ երեխաների հաջորդականության
Կառավարության որոշմամբ այսօր հաստատվեց երեխայի ծննդյան միանվագ գումարի չափը՝ ըստ ընտանիքում ծնված երեխաների հերթականության:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Կառավարությանը ներկայացնելով «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, նշեց, որ ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխաների դեպքում վճարվող գումարի կսահմանվի 50 հազ. դրամ, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1 մլն 500 հազ. դրամ:
Նա նաև նշեց, որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը:










