Բոլիվիայում կառնավալի ժամանակ ավելի քան 70 մարդ է մահացել

10:28 • 06.03.14

Բոլիվիայում ամենամյա ազգային կրոնական կառնավալի ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն, գրում է aif.ru-ն:

 

«Ոստիկանությունը գրանցել է ընդհանուր առմամբ 70 մահացու դեպք»,-ասել է նա: Նրանցից 15-ը սպանվել է, 37-ը դարձել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ: Նշվում է, որ Բոլիվիայի ՆԳՆ-ն չի հաշվել Օրուրոյում անցորդների համար կամրջի փլուզման զոհերին:

 

Ազգային կրոնական տոնահանդեսն Օրուրոյում անցկացվում է ամեն տարի փետրվարին: Միաժամանակ ավելի քիչ զանգվածային փառատոներ են անցկացվում նաև Բոլիվիայի այլ քաղաքներում: Այս տարի տոնահանդեսին ներկա է գտնվել մոտ 350 հազար մարդ: Միջոցառմանը մասնակցել է 30 հազարից ավելի պարող և 6 հազար երաժիշտ: