Պուտինի վարկանիշը հասել է վերջին 2 տարվա առավելագույն ցուցանիշին

13:36 • 06.03.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթ շարունակ պահպանում է վերջին երկու տարվա ընթացքում իր վարկանիշի ամենաբարձր ցուցանիշը, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը:

 

Հասարակական կարծիքի համառուսաստանյան հետազոտական կենտրոնի տվյալներով` արդեն երկրորդ շաբաթն է Պուտինի վարկանիշը պահպանվում է 67,8 տոկոսի մակարդակում, ինչն առավելագույնն է վերջին 2 տարվա կտրվածքով:

 

Ըստ սոցիոլոգների` Պուտինի գործունեության հասարակական հավանությունը պայմանավորված է Ուկրաինայի դեպքերով, մասնավորապես՝ Ղրիմում գործելու որոշումով. սա է նշել հարցվածների 53 տոկոսը:

Պուտինի վարկանիշի վրա ազդել է նաև Սոչիի Օլիմպիադայի հաջող անցկացումը. սա էլ նշել է հարցվածների 42 տոկոսը: