Աղբ հավաքողների գործադուլը Ռիո դե Ժանեյրոն վերածել է հսկայական աղբակույտի

10:55 • 06.03.14

Կառնավալի շրջանում Ռիո դե Ժանեյրոյի կոմունալ ծառայությունների մի քանի հազար աշխատակիցների գործադուլը քաղաքի փողոցները վերածել է հսկայական աղբակույտի, հայտնում է РИА Новости-ն։

 

Աղբահանություն իրականացնող աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է արդեն 5 օր։ Գործադուլի բոլոր հետևանքները զգացել են քաղաքի բնակիչներն ու կառնավալի հյուրերը։ Աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և լրացուցիչ վճարումներ կառնավալի օրերին կատարած աշխատանքի համար։

 

Այժմ Ռիոյի փողոցներում մի քանի տոննա աղբ է կուտակվել, ընդ որում՝ ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ թաղամասերում։ Իշխանություններին մասամբ հաջողվել է պայմանավորվել նրանց հետ՝ աշխատավարձերը 9%-ով բարձրացումից հետո։